Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:16

Դատարանը երեք ամսով երկարաձգել է «իշխանությունը զավթելու փորձի» գործով մեղադրյալների կալանքը

Դատարանը երեք ամսով երկարաձգել է «իշխանությունը զավթելու փորձի» գործով մեղադրյալների կալանքը

Դատարանը երեք ամսով երկարաձգել է «իշխանությունը զավթելու փորձի» գործով մեղադրյալների կալանքը։ Դատական ​​նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube ալիքով։

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նիստում երկարացվել են «Սրբազան պայքար»-ի աջակիցներ Տիգրան Գալստյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Կարո Օկումուշյանի, Արմեն Ալեքսանյանի, Հայկ Շահնազարյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքի ժամկետները։

Մեղադրող դատախազը պահանջել է գործով անցնող Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխել ու կիրառել կալանավորումը՝ որպես խափանման միջոց: Դատարանը մեղադրողի միջնոդությունը մերժել է, և Արշակյանի տնային կալանքը երկարացրել 3 ամսով: Նրան արգելվել է այդ ընթացքում շփում ունենալ այլ անձնաց հետ․ արգելքը չի վերաբերում մերձավոր անձանց։

Օգոստոսի 21-ին երկարաձգվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Արսեն Ղազարյանի, ընդդիմադիր «Կամք» կուսակցության առաջնորդ Վահագն Չախալյանի կալանքը։ 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի կալանքը դատարանը փոխել էր տնային կալանքով։

Հունիսի 26-ի գիշերը դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը՝ Գալստանյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Գործով կալանավորվել էին Գալստյանը, Շարբաթյանը, Սարգսյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Մախսուդյանը, Ռոստոմյանի հայրը, ակտիվիստներ Լիդիա Մանթաշյանը և Աղվան Արշակյանը։ Ավելի ուշ դատարանը կալանավորել էր նաև գործարար Տիգրան Գալստյանին և Հրայր սարկավագ Հակոբյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+