Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:30

Փաշինյանի վրա խնձոր նետած քաղաքացու գործը փոխանցվել է իշխանական համարվող դատավորին. ԶԼՄ

Փաշինյանի վրա խնձոր նետած քաղաքացու գործը փոխանցվել է իշխանական համարվող դատավորին. ԶԼՄ

Վերաքննիչ դատարանում Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առտամյանի գործը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախագահող Վաչե Մարգարյանին, որը հայտնի է որպես իշխանական դատավոր, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Վաչե Մարգարյանը, ինչպես նշում է լրատվամիջոցը, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է տարիներ առաջ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշմամբ։ Այս որոշումից ամիսներ անց հրապարակվել էր 2018 թվականին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում շրջանառվում էր նաև Վաչե Մարգարյանի անունը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործը Մարգարյանին մակագրելու վերաբերյալ ասել էր, որ «եթե իշխանությունները ցանկանում են անվրեպ իրականացնել կալանքի հաստատումը, բողոքի մերժումը, ուրեմն կոնկրետ դատավորների են գործը մակագրում»։

«Իմ փորձը, իմ դիտարկումները վկայում են այն մասին, որ վերաքննիչ դատարանում Արմեն Դանիելյանից հետո Վաչե Մարգարյանին են մակագրում նման գործերը», — ասել էր Սարգսյանը։

«Կարճ ասած՝ ՔՊ-ի «սրտի» քմահաճույքները կատարող դատավորի ձեռքում է արցախցի տարեց պապիկի ճակատագիրը», — հավելել է օրաթերթը։

74-ամյա Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել վարչապետի ուղղությամբ խնձոր նետելու միջադեպի համար։ Ապրիլի 11-ին դատարանը արդարացրել էր նրան։ Դատախազությունը բողոքարկել է արդարացման դատավճիռը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+