© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Դատարանը Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով արդարացրել է 72-ամյա Ալբերտ Առստամյանին
Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով արդարացվել է 72-ամյա Ալբերտ Առստամյանին։
Քրեական գործը քննել է դատավոր Արման Հովհաննիսյանը, որը հայտարարել է, թե Առստամյանին մեղսագրվող ՔՕ 297-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հանցակազմն ապացուցված չէ։ Արդարացման վճռին հետևող լրացուցիչ դատալսումը նշանակվել է մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին։
Օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն այցելել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 71-ամյա Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տղամարդուն։ ՔԿ-ն նրա դեմ քրեական վարույթ էր հարուցել ՔՕ 297 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով, որով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարի է։
Օգոստոսի 25-ին «Փաստինֆոն»-ն հայտնել էր Առստամյանի ազատ արձակման մասին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 71-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







