Դատախազությունը բողոքարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա նշել է, որ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, իսկ դատական նիստը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին։
2024թ. օգոստոսի 23-ի երեկոյան, երբ վարչապետն այցելել էր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն, 74-ամյա Առստամյանը 9-րդ հարկի իր պատուհանից խնձոր էր նետել նրա ուղղությամբ։ Նույն օրն իրավապահները բերման էին ենթարկել տղամարդուն։
74-ամյա Ալբերտ Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել խնձոր նետելու միջադեպի համար, քրեական գործը հարուվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով (ազատազրկման առավելագույն ժամկետը՝ 2 տարի): Ապրիլի 11-ին դատարանը արդարացրել էր նրան։






































