Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+6°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 19:09

Ռուբեն Վարդանյանը Բաքվում «դատապարտվել է» 20 տարվա ազատազրկման

Բաքվի «դատարանն» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Վարդանյանի ընտանիքն Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը որակել է սարսափեցնող, թեև՝ ոչ անսպասելի։

«Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից որևէ մեկին հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանը Վարդանյանին մեղադրել է մի շարք հանցանքների մեջ։ Վարդանյանն արգելել էր իր փաստաբանին ներկայացնել պաշտպանության փաստարկներ, քանի որ դատավարությունը համարում է քաղաքական դրդապատճառներով և զուրկ՝ արդար դատավարության հատկանիշներից։

Վարդանյանի ընտանիքը շեշտել է՝ նա զրկված էր արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Բացի այդ, լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ, նշված է հայտարարության մեջ:

«Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։ Սա պարզապես Ռուբենի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»,- նկատել է Վարդանյանի ընտանիքը։

Նրանք նշել են նաև, որ շարունակելու են Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։

Իր եզրափակիչ խոսքում Վարդանյանը նշել էր, որ չի վախենում հնարավոր դատավճռից և ստեղծված իրավիճակը համարում է «դատավարություն», որը չի նպաստում երկարատև խաղաղության ձևավորմանը։ Նրա, ինչպես նաև մյուս հայ գերիների դատավարությունն ընթացել էր անկախ իրավապաշտպանների ու լրատվամիջոցների բացակայության պայմաններում:

15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել նաև Արցախի մյուս ղեկավարներն ու այլ մեղադրյալներ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր Բաքվում բանտարկված Արցախի առաջնորդների ազատ արձակման հնարավորությունը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+