Մոսկվայի դատախազությունը հաստատել է հայկական ծագում ունեցող գործարար Արեգ Շչեպիխինի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Գործի նյութերն ուղարկվել են Մոսկվայի Պրեսնյան շրջանի դատարան, հայտնում է Gazeta.ru-ն:
Շչեպիխինին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելու, ինչպես նաև ինտերնետով ատելություն կամ թշնամանք հարուցելու և բռնության սպառնալիքով ուղեկցվող արարքների համար։
Քննչական տվյալներով՝ իր տեսահոլովակներից մեկում բլոգերը դիտավորյալ արտահայտություններ է թույլ տվել, որոնք նվաստացնում են որոշ ազգությունների և կրոնների ներկայացուցիչների արժանապատվությունը, ինչպես նաև վիրավորել է իսլամական սրբությունները։
Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, մի քանի անձ բռնի ուժով հայ գործարարին թարթող լույսերով մեքենայի բեռնախցիկ էր նստեցրել և առևանգել: Ըստ Չեչնիայի իշխանությունների՝ գործարարը չէր առևանգվել, այլ «ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»։
Հունիսի 4-ին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել միջադեպի կապակցությամբ։ Գործով 6 անձ էր ձերբակալվել։ Շչեպիխինին մեղադրանք էր առաջադրվել ազգային ատելության հրահրման հոդվածով: Հունիսի 6-ին Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել էր նրան:
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







