ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է 24-ի,հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտին։
««Իթոն» հրդեհի հետևանքով 16 և «Պալիսեյդս»-ի հրդեհի հետևանքով 8 մարդու մահ է հաստատվել»,- ասված է հրապարակման մեջ։
Մոտ 105 000 մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանման կարգադրագրերի, 87 000-ը՝ տարհանման նախազգուշացումների ներքո:
Հունվարի 12-ին հրդեհից զոհվածների թիվը հասել էր 16-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







