Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+4°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 05:20

Գյումրիում ընտրակաշառք տալու կամ ստանալու մեղադրանքներով 8 անձ է ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Գյումրիում ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով 8 անձ ձերբակալվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ:

ՀԿԿ-ից մանրամասնել են, որ ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ: 8-ից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, ՀՀ հակակոռուպցիոն դատարան միջնորդություններ են ներկայացվել մյուս 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որոշելու համար։

«Միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, ավագանու թեկնածուներից մի կին ու նախընտրական շտաբի աշխատակիցներից երիտասարդ տղա։ Գրիգորյանի որդին, Կարեն Գրիգորյանը, ավագանու անդամի թեկնածու է:

Այսօր ավելի վաղ ՀԿԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Գյումրիում խուզարկությունների արդյունքում կան ձերբակալվածներ քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքներից։

Մարտի 27-ին «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների ներկայացուցիչները հայտնել էիննախընտրական շտաբերում և իրենց անդամների, համակիրների բնակարաններում իրականացվող խուզարկությունների և քննչական գործողությունների մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ «Մայր Հայաստանից» տեղեկացրել էին, որ Էմմա Գրիգորյանին տարել են ոստիկանություն։ Մարտուն Գրիգորյանը, որի նախընտրական շտաբում և տանը նույնպես քննչական գործողություններ էին, հայտնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա հոր և որդու նկատմամբ քրեական գործեր հարուցելու մասին։

Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+