Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանության կասկածով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ժամը 16։54-ին ահազանգ է ստացվել, որ տղամարդը եկեղեցու տարածքում ագրեսիվ վարքագիծ է դրսևորում և վնասում գույքը։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ տղամարդը մտել է եկեղեցու տարածք և կոտրել եկեղեցու գույքը՝ գույքային վնաս պատճառելով։
Նրան խուլիգանության անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







