Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:29

Կա խոշտանգման փաստ, երեխայի կյանքը վտանգի տակ է․ Փոստանջյանը՝ երեխաներ ունեցող կնոջ կալանքի մասին

Կա խոշտանգման փաստ, երեխայի կյանքը վտանգի տակ է․ Փոստանջյանը՝ երեխաներ ունեցող կնոջ կալանքի մասին

Փաստաբան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնել հուլիսի 11-ին կալանավորված Լիանա Հարությունյանի և կալանավայրում նրա հետ գտնվող 8 ամսական երեխայի՝ Ջուլիայի վիճակի մասին։

Փոստանջյանը նշել է, որ հուլիսի 13-ին  այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ Հարությունյանին տեսնելու նպատակով։ Փաստաբանն ահազանգել է նրանց սպառնացող վտանգի, իրավունքների խախտումների մասին։

«Լիանան մինչ այս պահը դեռ շոկի մեջ է։ Իր լարված վիճակին գումարվել է նաև ամբողջ գիշերվա ընթացքում երեխայի անքնությունը՝ կապված երեխայի փորլուծության հետ: Փորլուծության պատճառով ախտահարվել է երեխայի մաշկը: Հարությունյանը բանտախցում զրկված է երեխային տաք ջրով լվանալու հնարավորությունից, քանի որ բանտախուցը չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք»,- տեղեկացրել է նա։

Փաստաբանն ասել է, որ երեխան գիշերը շատ անհանգիստ էր, նրան բուժօգնություն է տրամադրել «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրը։

«Բուժքույրը հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տալ «սմեկտա» դեղամիջոց և հեղուկ: Այսինքն՝ մանկահասակ երեխային մանկաբույժը չի զննել: Երեխային վերցնելով գիրկս՝ նկատեցի, որ երեխայի թոքերը խզում են, երեխայի սրտխփոցը սովորականից արտառոց արագ էր, իսկ գլուխը և ձեռքի ափերը սովորականից շատ տաք էին: Իմ կարծիքով՝ երեխան ջերմում էր: Ակնհայտ է, որ բանտախցի ոչ պատշաճ պայմանների առկայությամբ և ոչ պատշաճ բուժօգնության տրամադրման բացակայության պայմաններում երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են»,- գրել է փաստաբանը։

Փոստանջյանի խոսքով՝ նրանց պահման վայրը բացարձակ պիտանի չէ որպես 8 ամսական երեխայի կեցության վայր:

«Այս ամենը պարզապես խախտումներ չեն, սա աղետ է։ Իրավական, բարոյական ու մարդկային բոլոր չափանիշներով՝ սա անընդունելի է։ Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և նրա հետ կալանավայրում գտնվող երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են։ Երեխայի նկատմամբ այսպիսի անտարբերությունն ուղղակի երեխայի և նրա մայրիկի նկատմամբ խոշտանգման փաստ է»,- եզրափակել է նա՝ ընդգծելով, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարտավոր են արձագանքել իրավիճակին։

Հուլիսի 11-ին Փոստանջյանն ահազանգել էր անչափահաս երեխաներ, այդ թվում՝ 8 ամսական երեխա ունեցող կնոջը կալանավորելու մասին։ Կինը մեղադրվում է  անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+