Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:29

«Բերեք երեխայիս»․ Փոստանջյանն ահազանգել է մի քանի ամսական երեխա ունեցող կնոջ կալանավորման մասին

«Բերեք երեխայիս»․ Փոստանջյանն ահազանգել է մի քանի ամսական երեխա ունեցող կնոջ կալանավորման մասին

Փաստաբան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ահազանգել է անչափահաս երեխաներ, այդ թվում՝ մի քանի ամսական երեխա ունեցող կնոջը կալանավորելու մասին։

Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է կինը դատական նիստից հետո, գտնվելով հոգեպես ճնշված վիճակում, լաց լինում ու ասում՝ «ինչպե՞ս կարող են երեխային մորից զրկել»։

Փոստանջյանը նշել է, որ «դատավորի որոշումը որևէ հիմք չունի»։

«Խեղճ աղջկան երեք ամսով կալանավորում են այն բանի համար, որ ինչ-որ մի անգամ դատական նիստի չի եկել»,- նշել է Փոստանջյանը՝ դատարանը որոշումը համարելով անարդար։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնել է, որ կինը 3 երեխա ունի, փոքրն ութ ամսական է։ Նա տեղեկացրել է, որոշումը կայացրել է դատավոր Արշակ Մաթևոսյանը։ Պատգամավորի փոխանցմամբ՝ կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեսաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար:

«Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն, քանի որ կինն ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ, որ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ի՞նչ է անում դրա փոխարեն՝ 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կարող թողնել»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+