Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:30

Գերիների ազատությունը պետք է նախապայման լինի ու տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Գենսեր

Գերիների ազատությունը պետք է նախապայման լինի ու տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Գենսեր

Գերիների ազատության հարցը պետք է նախապայման լինի,  այն պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, Catholic News Agency-ին (CNA) տված հարցազրույցում ասել է Բաքվում ապօրինի պահվող, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, իրավապաշտպան Ջարեդ Գենսերը։

Իրավապաշտպանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածանքների ենթարկվող հայ քրիստոնյաներին՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը և այն որակելով որպես «էթնիկ զտում»:

«Խաղաղության պայմանագիրը, որը չլուծված է թողնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագան և հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը, ապագա բռնկումների, տարաձայնությունների և նույնիսկ հնարավոր պատերազմի բաղադրատոմս է»,- շեշտել է նա։

Գենսերը Թրամփի վարչակազմին կոչ է արել կատարել իր նախընտրական խոստումը և հայ քրիստոնյաների անունից միջամտել գերիների հարցում, քանի որ, նրա խոսքով, խաղաղության համաձայնագրով ռազմագերիներին անօգնական վիճակում թողնելու վտանգ կա։

«Մեզ ասվել է, որ նրանց ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի նախագահ Թրամփը վերջնական աջակցություն հայտնի խաղաղության պայմանագրին։ Մեր ամենամեծ մտավախությունն այն էր, որ եթե խաղաղության գործընթացը շարունակվի՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա գերիների հարցի լուծումը, ապա, դժբախտաբար, կարող է հանգեցնել այդ բանտարկյալների զոհաբերմանը՝ որպես այդ համաձայնության մի մաս»,- հավելել է Գենսերը:

Նա նշել է, որ Վարդանյանին՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդին, Բաքվում չեն թույլատրվել Աստվածաշունչ ունենալ։ Այս համատեքստում իրավապաշտպանն ընդգծել է, որ հայ գերիների հալածանքը նաև նրանց՝ քրիստոնյա լինելու պատճառով է։

Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։

Կարդացեք նաև՝
«Մարդու իրավունքների կոպիտ խախտում». միջազգային դիտորդը՝ Բաքվում հայերի դատավարության մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+