Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:10

Փաստաբանների պալատը հետաձգել է քաղաքացիների համար անվճար իրավաբանական խորհրդատվությունը

Փաստաբանների պալատը ձեռնարկել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատը։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի` «Առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների մասին» 28.02.2020թ. թիվ 43-Ա հրամանի հիման վրա, աշխատակիցների և այցելուների առողջությունը պահպանելու նպատակով, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում իրականացվել են կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելող հետևյալ միջոցառումները՝

1. Փաստաբանների պալատի (այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի) վարչական շենքի (այսուհետ՝ Վարչական շենք) մուտքի մոտ, ինչպես նաև յուրաքանչյուր հարկում՝ մուտքերի մոտ, տեղադրվել են ալկոհոլային հիմքով ախտահանիչ սարքեր.

2. Վարչական շենքի բոլոր տարածքները, դռների բռնակները, ընդհանուր օգտագործման սեղանները, նստարանները պարբերաբար ախտահանվում են, իսկ տարածքները՝ օդափոխվում.

3. Վարչական շենքի մուտքի մոտ և բոլոր հարկերում փակցվել են «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» տեղեկատվական թերթիկներ

4. Բոլոր աշխատակիցներին տրամադրվել են ձեռնոցներ և բժշկական դիմակներ.

5.Չեղարկվել են ՀՀ փաստաբանների պալատի կողմից ծրագրավորված հանրային միջոցառումները (այդ թվում՝ իրավական ցուցահանդեսը ARMLEXPO, մարզերում՝ համակարգողների ընտրությունները).

6. ՀՊԳ ընդունարանի պատասխանատուների սեղանի, ինչպես նաև վստահորդներին խորհրդատվություն ապահովելու համար նախատեսված սեղանների վրա տեղադրվել են թափանցիկ պաշտպանիչ պատնեշներ

7. Հետաձգվել են յուրաքանչյուր հիգշաբթի օրը քաղաքացիների համար կազմակերպվող անվճար իրավաբանական խորհրդատվության միջոցառումները.

8. ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի մեծ մասը տնից աշխատում է հեռահար եղանակով

9.ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստերն անցկացվելու են հեռահար եղանակով:

Նշված գործողություններից բացի ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը սահմանափակելու է քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ՝ գերակշիռ դեպքերում խորհրդատվությունն ապահովելով հեռախոսակապի, տեսազանգի, էլեկտրոնային փոստի և այլ հնարավոր միջոցներով: Անհետաձգելի միջամտություն պահանջող դեպքերում իրավաբանական օգնությունն ապահովվելու է անհապաղ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+