Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:26

Զինված ուժերում 2022 թվականին կոռուպցիոն հանցագործությունները 54%-ով նվազել են. դատախազություն

Զինված ուժերում 2022 թվականին կոռուպցիոն հանցագործությունները 54%-ով նվազել են. դատախազություն

Նախորդ տարի զինվորական հանցագործությունների նվազում է եղել։ Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:

Ըստ այդմ՝ 

  • 2022 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 1696 հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

  • Զինված ուժերում և այլ զորքերում գրանցվել է ընդհանուր առմամբ 4570 միջադեպ (այդ ցուցանիշը նվազել է 1625 – ով (կամ  26%-ով)՝ 2021 թվականի համեմատ, երբ այն կազմել է 6195), որից 2874-ը ՝ դժբախտ պատահարներ և զանցանքներ։ 

  • 2021 թվականի համեմատ հանցագործությունների թիվը նվազել է 376-ով (կամ  4,97 %-ով)։ Եթե 2021 թվականին հանցագործությունների ընդհանուր թվի 32.7% — ը կազմել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, ապա 2022 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 17.8%։ 

  • 2022 թվականին ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում արձանագրվել է 98 կոռուպցիոն հանցագործություն, 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 213, ըստ այդմ՝ կոռուպցիոն հանցագորւծությունների թիվը նվազել է 54%-ով։ Նախորդ տարի ևս բացահայտվել է պետական շահերի 236 խախտում, արձանագրվել է պետությանը պատճառված 4 939 220 756 դրամի վնաս (ավելի քան 12 մլն դոլար): Նախորդ տարի դատախազության գործողությունների արդյունքում վերականգնվել է 1 951 448 493 դրամի (ավելի քան 5 մլն դոլար) վնաս։

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափը, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+