Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:09

Զինծառայողները հափշտակել են զորամասին հատկացված դիզվառելիքը. Դատախազություն

Զինծառայողները հափշտակել են զորամասին հատկացված դիզվառելիքը. Դատախազություն

Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն, պատասխանատու լինելով վառելիքի և քսանյութի ծախսերը, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների ընդունումը, պահպանումը և ստորաբաժանումների բացթողնման աշխատանքները վերահսկելու համար, մտերիմ հարաբերություններ ունենալով ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ի հետ, նրանից վերցրել է 80 հազար դրամ:

Այնուհետև պարտքը մարելու, ինչպես նաև 1 լիտրը 400 դրամով Ա.Գ.-ին հավելյալ դիզելային վառելիք վաճառելու նպատակով 2022 թվականի մայիսի 18-ին վերջինիս հետ ձեռք է բերել զորամասի վառելիքը յուրացման եղանակով հափշտակելու և այն իրացնելու պայմանավորվածություն:

Հանցավոր մտադրությունը ավարտին հասցնելու նպատակով՝ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն շարքային Գ.Ա.-ին հանձնարարել է Նորատուս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ չշահագործվող բենզալցակայանում «Ուրալ» մակնիշի ՊՆ վառելիքալիցքավորիչ ավտոմեքենայից դուրս բերել իրեն վստահված 5065 լիտր դիզելային վառելիքից 480 լիտրը և այն հանձնել ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ին:

Ա.Գ.-ն 2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ավտոմեքենայով գնացել է չշահագործվող բենզալցակայան, որտեղ շարքային Գ.Ա.-ն նշված վառելիքալիցքավորիչ ավտոմեքենայից դատարկել և 20 լիտր տարողությամբ 24 տարաներում լիցքավորել է ընդհանուր՝ 237 հազար 609 դրամ արժողության 480 լիտր դիզելային վառելիք, որը Ա.Գ.-ի հետ տեղավորել են նրա ավտոմեքենայում, ինչից հետո վերջինս հեռացել է հիշյալ վայրից:

Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրվող արարքում. նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով (800 հազար դրամ): Մեղսագրվող արարքում մեղավոր է ճանաչվել նաև ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ն. նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է հանրային աշխատանքը՝ 200 ժամ տևողությամբ: Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել հիշյալ զինծառայողների հետագա ծառայության շարունակության նպատակահարմարությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+