Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:07

Դատարանը Առուշանյանի նկատմամբ կիրառված 2 մլն դրամ գրավը պետականացնելու վերաբերյալ որոշում է կայացրել

Դատարանը Առուշանյանի նկատմամբ կիրառված 2 մլն դրամ գրավը պետականացնելու վերաբերյալ որոշում է կայացրել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված 2 միլիոն դրամ գումարը պետականացնելու վերաբերյալ։

Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Դատարանի որոշումը վերաբերում է տարիներ առաջ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, երբ խափանման միջոց էր ընտրվել գրավը` 2 միլիոն դրամի չափով։ Պետական բյուջե գանձելով նախկինում վճարված 2 մլն գրավի գումարը՝ դատարանն արձանագրել էր Առուշ Առուշանյանի կողմից խափանման միջոցի պայմանի խախտում, քանի որ նրան նախորդ տարի նոր մեղադրանք էր առաջադրել կապված «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով երկու և ավելի ընտրողի կաշառք տալու մեջ։ Դատարանը դա դիտել է որպես նոր հանցանքի կատարման հիմք և գանձել գումարը։

«Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել։ Դատարանը չի կարող այդ հիմքն արձանագրել և այդ հիմքով պայմանավորված այդ գումարը գանձել ի օգուտ պետությանը, և վերոնշյալ հիմնավորմամբ՝ անուղղակի հաստատում է Առուշ Առուշանյանի կողմից հանցանքի կատարումը, մինչդեռ նրա նկատմամբ այդ վերջնական դատական ակտը կայացված չէ։ Այդ որոշմամբ դատարանը փաստացի կանխորոշել է հետագայում իր կողմից կայացվող դատական ակտը, ինչն անթույլատրելի է»,- նշեց պաշտպանը։

Ալեքսանյանն Առուշանյանի նկատմամբ ընտրակաշառքի գործով հարուցված քրեական գործը ևս ոչ իրավաչափ համարեց։ «Մենք դա ոչ իրավաչափ ենք գնահատում, որովհետև այդ մեղադրանքը ծայրից ծայր աղերս չունի օրենքի և իրավաբանության հետ, և այդ մեղադրանքը գնահատում ենք որպես բացառապես քաղաքական հետապնդում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+