Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:40

ԱԱԾ-ն թող ասի՝ ՊՆ-ն 2018-ին կրկնակի թանկ գնել է այն զինամթերքը, որը 2011-ին մերժել էինք. Ս. Օհանյան

«Այս իշխանության օրոք պաշտպանության յուրաքանչյուր նախարարի փոփոխության հետ մեկտեղ նաև Գլխավոր շտաբի պետերն են փոխվել, այսինքն ՝ քաղաքականացրել են ԳՇ պետերի պաշտոնը, որն անընդունելի է, որովհետև ցանկացած նոր իրադրության մեջ երկու նոր անձնավորության դեպքում խնդիրներ են առաջանում՝ տիրապետելու, օպերատիվ որոշումներ կայացնելու, տեղեկությունները համադրելու և համապատասխան գործողություններ պլանավորելու համար։  44-օրյա պատերազմի թերությունն այն է, որ ՀՀ իշխանությունը ժամանակի և տարածության մեջ չի կարողացել պատկերացնել, ո՞րն է ռազմական թատերաբեմը և ի՞նչ որոշումներ պետք  է ընդունի»,- այս մասին 24News-ին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ նախկին իշխանության օրոք գնված հրթիռները, որոնք պետք է խոցեին հակառակորդի դիրքերը և տեխնիկան, չեն համապատասխանել տրամաբանությանը, ինչի համար ձեռք են բերվել, և ավիացան քառօրյա պատերազմի ժամանակ չի օգտագործվել, Օհանյանը նշեց, որ ավիացիոն հրթիռների հետ կապված հարուցվել է քրեական գործ. 

 
 

«Այդ գործով ես հարցաքննվել եմ, ձերբակալել են ավիացիայի վարչության պետին։ Քանի որ կա նախաքննության գաղտնիք և անմեղության կանխավարկած, ես երկու հարցին էլ կանդրադառնամ:

2011-ին Զինված ուժերին ավիացոն կազմակերպությունը մատակարարել է զինամթերք։ Դրա 30 տոկոսը, որը պիտանի է եղել, ԶՈւ -ն ընդունել է, ՊՆ-ն վճարել է։ Մնացած 70 տոկոսը, քանի որ անսարք և անպիտան է եղել, մատակարար կազմակերպության խնդրանքով մենք ԶՈւ հրթիռահրետանային սպառազինության պահեստներում վերցրել ենք ի պահ՝ պայմանով, որ մատակարարը  թույլտվություն ձեռք կբերի՝  այլ երկրի վաճառելու համար: Ի պահ ենք վերցրել,  քանի որ դրանք պայթունավտանգ, հրդեհավտանգ են, մեծ չափսեր ունեն, և այլ վայրում պահպանելը ճիշտ չէ: 

2018 թվականին այս իշխանության օրոք այդ հրթիռները, զինամթերքը ընդունվել է ՊՆ բալանս և ՊՆ-ն գնել է՝ կրկնակի բարձր գներով։ Ե՛վ գումարային, և՛ քանակական տեղեկությունները վերաբերում են 2018 թվականին: ԱԱԾ-ն պետք է բարի և այնքան ազնիվ լինի և ասի, որ 2011 թվականի ՊՆ -ի կողմից չընդունված, անսարք, բայց ի պահ վերցված զինամթերքը ՊՆ-ն գնել է 2018-ին, հետևաբար  վնասը  և կոռուպցիոն ռիսկն այս իշխանությունների վրա են։ Հավատացե՛ք, եթե ես այդ գործում մեղավոր լինեի, հարյուր անգամ հրավիրել  և քրեական գործեր էին հարուցել»,-նշել է Օհանյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+