Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:30

ԱՀ դատախազությունը հրաժարվել է ՀՀ ՓՊ անդամի նկատմամբ մեղադրանքից, դատարանը կայացրել է արդարացման դատավճիռ

ՀՀ փաստաբանների պալատը հուլիսի 30-ին ստացել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի գրությունն առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի կողմից ենթադրաբար ԱՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս) առնչությամբ հարուցված քրեական գործի դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազը հայտարարել է մեղադրանքից հրաժարվելու մասին, որի հիման վրա դատարանը հուլիսի 27-ին կայացրել է արդարացման դատավճիռ: Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ՀՀ փաստաբանների պալատ ներկայացված դիմումով հայտնել էր, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված թիվ 12202120 քրեական գործով իրեն մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր կողմից հրապարակված տեսանյութի և, դրան կից կատարված գրառման համար։

«Ըստ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացության՝ Արցախի Հանրապետության Ճարտար քաղաքի բնակիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Վլադիմիրի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել, այն արարքի համար, որ վերջինս հանդիսանալով ԱՀ վերաքննիչ դատարանում քննված քաղաքացիական գործով պատասխանողի ներկայացուցիչ, նույն գործով դատարանի կողմից իր վստահորդի շահերին դեմ որոշում կայացնելուց հետո, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ իր անհամաձայնությունն էր հայտնել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ և պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորել էր դատական ակտը կայացրած դատավորներին՝ նրանց մեղադրելով գործող օրենսդրության պահանջները խախտելու մեջ։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին 02.03.2021թ. ուղղված գրությամբ հայտնել էր, որ Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից փաստաբանին վերագրված նույն արարքի հիմքով կայացված որոշման հիման վրա ներկայացված դիմումի առիթով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և, քանի որ հարուցված քրեական գործով նկարագրված արարքն առերևույթ պարունակում է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտման հատկանիշներ, ուստի փաստաբանին վերագրված արարքին անհրաժեշտ է տալ փաստաբանական էթիկայի խախտման վերաբերյալ գնահատական, այլ ոչ թե՝ քրեաիրավական որակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են, որ Պալատի նախագահը Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին ուղղված նույն գրությամբ նաև խնդրել էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը կարճել և/կամ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

«ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 20.04.2021թ. որոշմամբ փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Խորհրդի նշված որոշումն ուժի մեջ է մտել 25.06.2021 թվականին:

30.07.2021թ. ՀՀ փաստաբանների պալատում ստացվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի գրությունն առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի կողմից ենթադրաբար ԱՀ քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մաս) առնչությամբ հարուցված քրեական գործի դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազը հայտարարել է մեղադրանքից հրաժարվելու մասին, որի հիման վրա դատարանը 27․07․2021թ. կայացրել էր արդարացման դատավճիռ»,- տեղեկացնում են ՀՀ փաստաբանների ալատից:

ՀՀ փաստաբանների պալատը նաև շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ օրինականության և արդարադատության սահմաններում գործելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+