Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը 2021 թվականի մարտի 11-13-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)` աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնեն Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







