Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը
Նա մանրամասնել է, որ դատարանը բավարարել է բողոքը և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։
Փաստաբանը մայիսին հայտնել էր, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հեռախոսն առգրավվել էին 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի գործի շրջանակներում, ընդ որում՝ սարքն արտադրվել էր 2025 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







