Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 8-ին ձերբակալված պաշտոնյան և ևս երկու անձ, այդ թվում՝ դպրոցի տնօրեն, կալանավորվել են։ Մեկ այլ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, Armenia Today-ը տեղեկացել է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հավելել են, որ մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
ՀԿԿ-ից սեպտեմբերի 8-ին հայտնել էին, որ ձերբալությունները կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են։ Քննության տվյալներով՝ պաշտոնյան (մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյան-խմբ․) մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով ենթադրյալ կաշառք ստանալու մեջ։ Ձերբակալվածների թվում մի քանի տնօրեն կա, բայց ՀԿԿ-ից չէին հստակեցրել, թե, ընդհանուր առմամբ, քանի ձերբակալված կա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







