Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Աղաբաբյանին Հակակոռուպցիոն կոմիտեում (ՀԿԿ) հարցաքննությունից հետո ազատ են արձակել, հայտնել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում։
Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Օգոստոսի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Աղաբաբյանը ձերբակալվել էր։ «Նախաքննության շահերից ելնելով»՝ գերատեսչությունն այլ մանրամասներ չէր հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







