Պաշտպանության նախարարության Էջմիածնի զորամասում վառելիքի ենթադրյալ յուրացման երկրորդ դեպքն է արձանագրվել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի՝ «քիմիկների» զորամասում մեքենաներից պակասող դիզվառելիքը փոխարինել են բենզինով, ինչի հետևանքով տեխնիկան խափանվել է, և բացահայտվել է վառելիքի ենթադրյալ յուրացումը։ Թերթը խախտումների հնարավոր կոծկումը կապում է զորամասի հրամանատար Յուրի Դանիելյանի և ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿՊ) զորքերի պետ Համլետ Հարությունյանի մտերմության հետ։
ԱԱԾ-ն 2025 թվականի հոկտեմբերին խուզարկություն էր իրականացրել Էջմիածնի զորամասում, ինչից հետո վառելիքի ենթադրյալ գողության կասկածանքով ձերբակալել էին հինգ մարդու, այդ թվում՝ ստորաբաժանման հրամանատարին և թիկունքի ծառայության պետին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







