«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարանում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հակակառուպցիոն կոմիտեն Ղազինյանին մեղադրում է ընտրողներին ենթադրյալ ընտրակաշառք խոստանալու մեջ, որի հիմքով հունիսի 6-ին դիմել էր դատախազությանը՝ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։
Հունիսի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Ղազինյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությանը։ Ղազինյանը, որպես պատգամավորի թեկնածու, օգտվում էր օրենքով սահմանված անձեռնմխելիությունից։ Դատարանը հունիսի 18-ին երկու ամսով կալանավորել էր Ղազինյանին։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։ Դաշինքում պատգամավորի թեկնածուների և համակիրների կալանքները քաղաքական են անվանել։






































