Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
Դատարանից հավելել են, որ Ղազինյանին կալանավորելու որոշումը կայացրել է Սարգիս Դադոյանը։
ԿԸՀ-ն հունիսի 17-ին համաձայնություն էր տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստման համար։ Պաշտպանական կողմը գործը քաղաքականապես մոտիվացված էր որակել և հայտարարել, որ մեղադրանքը հիմնավորող փաստեր չկան։
Հունիսի 17-ին՝ ավելի ուշ, Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին Ղազինյանին ձերբակալելու մասին։






































