Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի քննությունը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցները ապրիլի 17-ին բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտից, որտեղ քննվում էր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
Բերման ենթարկելու գործընթացն սկսվել է այն բանից հետո, երբ Թբիլիսյան խճուղու կողմից քաղաքացիերը դուրս էին եկել ճանապարհի երթևեկելի հատված և դժվարացրել տրանսպորտի տեղաշարժը, ինչից հետո ոստիկանությունը սկսել է նրանց դուրս մղել դեպի մայթ։ Ակցիայի մասնակիցներին մեղադրում են խուլիգանության և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու մեջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի ունեցողը որակել են որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապ՝ կուսակցության ու դրա առաջնորդի վարկանիշի աճի ֆոնին։
























