Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկած հայրը՝ Արմեն Օվանեսովը, դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դատարանը հաստատված է համարել, որ նա 2025 թվականի հոկտեմբերի 27-ին սպանել էր 2022 թվականի մարտի 23-ին ծնված անչափահաս տղա երեխային՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ։
Երեքամյա Տիգրանը կորել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին։ ՔԿ-ն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին երեխայի մարմինը հայտնաբերվել էր Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։ ՔԿ-ի տեղեկություններով՝ հայրը երեխային կյանքից զրկել էր ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով։





































