Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից անհետ կորած համարվող 3-ամյա Տ․Օ․-ի (Տիգրան Օվանեսով-խմբ․) դին, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ երեխայի դին գտել են Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում: Սարգսյանը հավելել է, որ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն։
Երեխան կորել էր հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։ Քննչական կոմիտեն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Երեխայի որոնողական աշխատանքներին ներգրավվել էին ոստիկանական, փրկարարական մեծաթիվ ուժեր և կամավորներ։





































