Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:23

Երեք տարեկան Տիգրանին հայրն սպանել է ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով․ ՔԿ

Երեք տարեկան Տիգրանին հայրն սպանել է ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով․ ՔԿ

Ծափաթաղից 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովի հայրը երեխային կյանքից զրկել է ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով, տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

ՔԿ-ն ավարտվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ն նախաքննությամբ պարզել է, որ սպանությունից հետո նա երեխայի դիակը սկզբում թաքցրել է դաշտամիջյան տարբեր հատվածներում, ապա տեղափոխել Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ էլ հայտնաբերվել էր երեխայի դին։

«Երեխայի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման արդյունքում»,- հավելել է ՔԿ-ն։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Երեքամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին։ ՔԿ-ն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին երեխայի մարմինը հայտնաբերվել էր Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ Տիգրանին հայրն է խեղդամահ արել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+