Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:32

«Չի կարելին» օրգանիզմի համար դժվար բառ է․ փորձագետը՝ դիետայի և հորմոնային խնդիրների մասին

«Չի կարելին» օրգանիզմի համար դժվար բառ է․ փորձագետը՝ դիետայի և հորմոնային խնդիրների մասին

Էնդոկրինոլոգ, դիետոլոգ Անուշ Միրզոյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում խոսել է էնդոկրին համակարգի, գեղձերի աշխատանքի ու դրանց վրա մեր սննդակարգի ազդեցության մասին: Նրա խոսքով՝ էնդոկրին հիվանդություններն այդքան կախված չեն սննդից, բայց, օրինակ, ճարպակալումը մարդկանց մոտ կարող է հորմոնալ խանգարումների պատճառ դառնալ։

Ճարպակալման բազմաթիվ պատճառների թվում նա նշել է ժառանգականությունը, ներառյալ՝ սննդի մշակույթն ընտանիքում, որտեղ երեխաները մեծանում են, ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու այլ հանգամանքներ։ Խոլեստերինի մակարդակն իջեցնելու համար փորձագետը կարևորել է ֆիզիկական ակտիվությունը: Նա ընդգծել է, որ ճարպերը պետք է մեր օրվա սննդակարգի 20-30%-ը կազմեն։ 

Բժիշկն ավելորդ քաշ ունեցող երեխաների ծնողներին կոչ է արել փոքրիկներին հետազոտության տանել, ներառյալ՝ ստուգել գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը, զարկերակային ճնշումը։ Նա հավելել է, որ ճարպակալում ունեցող բոլոր մարդկանց՝ թե՛ երեխաների, թե՛ մեծերի դեպքում կարևոր է ստուգել վահանաձև գեղձի հորմոնը։

Փորձագետը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է պարբերաբար ստուգել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։ Նա խորհուրդ է տվել խոլեստերինի մակարդակն իջեցնելու որոշակի դեղամիջոցներ ընդունելով չսահմանակվել և հետևել սննդակարգին, պարբերաբար ստուգվել, ինչը կարևոր է ինֆարտկի և ինսուլտի կանխարգելման համար։ 

«Եթե խմում ենք դեղերը, միևնույն է, ռիսկեր կան։ Կարևոր է հասնել խոլեստերինի մակարդակի այն օպտիմալ թվերին, որը պահանջում է բժշկությունը։ Մենք հիմա տեսնում ենք, որ բոլորը դեղերը խմում են, բայց ինֆարկտի ցուցանիշները չեն վնազում»,- ասել է նա։

Միրզոյանը փաստել է, որ չկա որևիցե դիետա, որը կարող է ամբողջությամբ կարգավորել խոլեստերինային փոխանակության խանգարումը: Սակայն, ըստ նրա, պետք է բացառել մարգարինով սննդի ընդունումը և բուսայուղերի բազմակի օգտագործումը:

Խոսելով մարդու սննդակարգում քաղցրավենիքի օգտագործման մասին՝ նա խորհուրդ չի տվել ամբողջությամբ բացառել այն, քանի որ այդպիսի կտրուկ քայլը կարող է հակառակ արդյունքի հանգեցնել: Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ իրեն քաղցրից կամ, օրինակ, հացից զրկող մարդը կարող է դրանք կտրուկ մեծ քանակությամբ ընդունել: Բժիշկը հիշեցրել է հայտնի ճշմարտության մասին, ըստ որի՝ ամեն ինչի չափավորն է անվնաս:

Փորձագետը նաև կոչ է արել զգուշությամբ վերաբերվել տարբեր դիետաներին։ Միրզոյանը պատասխանել է ճարպակալման նվազեցման նպատակով կիրառվող սեմագլյուտիդ դեղամիջոցի օգտագործմանը վերաբերող հարցին: Նրա խոսքով՝ այս դեղամիջոցն ի սկզբանե ցուցված էր միայն շաքարային դիաբետ ունեցողներին: Հետագայում, նրա դիտարկմամբ, այն սկսել են օգտագործել ճարպակալման դեմ։ Միևնույն ժամանակ՝ էնդոկրինոլոգը շեշտել է, որ այն պետք է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։

Միրզոյանն անդարադձել է նաև Հայաստանում մինչև 18 տարեկաններին էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելելու մտադրությանը և ներկայացրել իր հիմնավորումները: Նրա խոսքով՝ էներգետիկ ըմպելիքների մեջ կան նյութեր, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա և վտանգավոր են հատկապես երեխաների համար։ Նա կոչ է արել համակարգային միջոցներ ձեռնարկել, որոնք կստեղծեն այնպիսի միջավայր, որտեղ ավելի քիչ կօգտագործվեն նման ըմպելիքներ։ Ըստ բժիշկի՝ դա կարող է լինել նման ըմպելիքների ներմուծման արգելքը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+