Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:05

Բաքուն ցանկացած օր կարող է վերսկսել ռազմական գործությունները. Վրթանեսյան

Բաքուն ցանկացած օր կարող է վերսկսել ռազմական գործությունները. Վրթանեսյան

Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին սկսված ագրեսիայով ռազմական և քաղաքական նպատակներ է հետապնդել, Armenia Today-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Վերջին ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն առաջին հերթին հետապնդում էր զուտ ռազմական նպատակներ, այսինքն՝ արդեն ՀՀ տարածքում նոր հենակետերի գրավումը՝ օգտագործելով 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո գրավված հենակետերը, ինչպես նաև բարձունքները, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա պատերազմից հետո հանձնվեցին Ադրբեջանին», — ասաց նա:

Նրա խոսքով, բացի այդ, ադրբեջանցիների կողմից օգտագործվել են նաև բարձունքներ, որոնք գրավվել են 2021 — ի մայիսին և նոյեմբերին: Ամրապնդվելով այդ հենակետերում՝ նրանք հիմա հաջորդ քայլին գնացին և խորացան Հայաստանի տարածքում՝ գրավելով նոր բարձունքներ։

Փորձագետն ընդգծել է, որ այս բոլոր գրավված բարձունքները թույլ կտան ադրբեջանցիներին վերահսկողության տակ պահել ինչպես ՀՀ տարածքում առկա հաղորդակցային ուղիները, այնպես էլ քաղաքները: Վրթանեսյանի խոսքով, եթե 2020-ին ադրբեջանցիները հնարավորություն ստացան ուղիղ նշանառության տակ պահել Կապանը, ապա 2021-ի մայիսի և նոյեմբերի իրադարձություններից հետո հարվածի տակ ընկավ Գորիսը, իսկ այժմ՝ փաստացի Ջերմուկ առողջարանային քաղաքը:

Վրթանեսյանը գտնում է, որ բացի ռազմական նպատակներից, Բաքուն ունի նաև քաղաքական նպատակներ: «Դա ճնշման գործադրում է Հայաստանի վրա և հնարավորությունների օգտագործումը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի զբաղվածության հետ, ինչպես նաև հնարավորության պատուհան՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության, որը նպատակուղղված ձևով քանդում է հայկական բանակը», — նշել է նա։

«Այս բոլոր հնարավորությունները Ադրբեջանը փորձում է օգտագործել, որպեսզի հնարավորինս ամրապնդվի տարածաշրջանում և թուլացնի Հայաստանը։ Միանգամայն հնարավոր է, և ես ևս չեմ բացառում, որ վերջին շաբաթների ադրբեջանական հռետորաբանությունը բացահայտ ակնարկում է, որ Ադրբեջանի պլաններում ընդհանրապես հայկական պետականության ոչնչացումն է», — կարծում է Վրթանեսյանը։

Նա ձեռնպահ մնաց Ադրբեջանի վերջին ագրեսիայի արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից՝ նշելով, որ հակամարտությունը չի ավարտվել և շարունակվում է։

«Ադրբեջանի նախաձեռնությամբ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է ցանկացած օր՝ վաղը, մյուս օրը, մեկ շաբաթից, մեկ ամսից։ Գոյություն ունեցող կոնֆիգուրացիան չափազանց անկայուն է, և Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները. առնվազն Սյունիքը Հայաստանի հիմնական հատվածից կտրելն է, Սևանա լճի արևելյան ափը, Հայաստանի հարավային շրջանների մի մասը գրավելը։ Ադրբեջանն արդեն խոսում է Հայաստանի հյուսիս-արևելքում, նույնիսկ՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին», – ամփոփել է ռազմական փորձագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+