Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:05

Ադրբեջանի վրա ճնշումը պետք է մեծանա․ պարտավորեցնո՞ղ է գերիներին վերադարձնելու ԵԽ բանաձևը

Եվրոպական խորհրդարանն օրերս ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Նշենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն ևս Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին։ 

Armenia Today-ը միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել է մասնավորապես Եվրոպական խորհրդարանի բանաձևից բխող հնարավոր հետևանքներին։ Արա Ղազարյանի խոսքով՝ սա բանաձև է, որը կարելի է վկայակոչել, բայց ոչ ավելին։ 

«Մեծ հաշվով, այն պարտավորեցնող չէ, որովհետև Ադրբեջանը ԵՄ անդամ չէ։ Այս դեպքում այն չէր էլ կարող պարտավորեցնող լինել։ Միևնույն ժամանակ հաշվի առնենք, որ այն շատ հեղինակավոր, միջազգային կազմակերպության օրենսդիր մարմնի որոշում է, ինչը նշանակում է, որ ցանկացած այլ պետություն, առնվազն ԵՄ պետությունները համակարծիք են այդ եզրահանգման հետ, որովհետև Եվրախորհրդարանը ներկայացուցչական մարմին է։ ԵՄ երկրները, նաև Եվրոպական խորհրդարանի պետությունները կարող են վկայակոչել այն իրենց քաղաքական հայտարարություններում, որովհետև նրանք միասնական եվրոպական ժառանգությունն են ընդունում»,-ասաց Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանն ամեն դեպքում կարծում է, որ Ադրբեջանի վրա ճնշումը մեծանալու է․ «Նման հայտարարություններ դեռ շատ կլինեն, որովհետև գնալով Ադրբեջանի վրա ճնշումը պետք է մեծանա, քանի որ այն, ինչ անում է Ադրբեջանը, սպառնալիք է միջազգային անվտանգությանը»։

Անդրադառնալով այս ամենին զուգահեռ Ադրբեջանի ցուցաբերած վարքագծին, նաև այն փաստին, որ գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքուն դատավարական անհիմն գործընթաց է սկսել՝ Արա Ղազարյանը նշեց դրա իրավական բնույթի մասին ու հավելեց․

«Մենք գիտենք, այո, որ սա բխում է Ադրբեջանի հանրային քաղաքականությունից, այն է՝ ռասիզմ հայերի նկատմամբ։ Գիտենք նաև,  որ այդ դատավարությունն իրական հիմքեր չունի, քանի որ առաջին հերթին դա հրապարակային չէ։  Նույնիսկ այդ անձանց հնարավորություն չի տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ, որն արդեն իսկ կասկածի տակ է դնում արդար դատավարությունը»։

Ի վերջո, Ադրբեջանը տեղի կտա՞ միջազգային հանրության ճնշումներին՝  վերադարձնի ռազմագերիներին։ Արա Ղազարյանն այլ տեսանկյունից է դիտարկում խնդիրը․

«Քանի որ քաղաքացիները մեծամասամբ ինֆորմացված չեն, մեզ համար դժվար է հասկանալ Ադրբեջանի նման դիմադրությունը միջազգային հանրությանը։ Աստիճանաբար տեղեկություններ են ջրի երես դուրս գալիս, ու պարզվում է, որ զուգահեռ բանակցություններ են ընթացել։ Հիմա էլ  սահմանագծման, սահմանազատման գործընթացների մասին է հայտարարվում։ Բացի այդ, կարծես թե, այսօր խաղաղության պայմանագիր էլ է դրված սեղանին։ Եթե բանակցություններ են ընթանում, ավելի պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը գնում այդ ռիսկին և ընդդիմանում միջազգային հանրությանը․ բանակցությունների սեղանին ուզում է ձեռքին հաղթաթուղթ ունենալ, ուղղակի մենք քիչ ենք ինֆորմացված՝ դրդապատճառները հասկանալու համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+