Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:55

Զոհվածների և անհետ կորածների ծնողները 44-օրյա պատերազմի զեկույցին ծանոթանալու պահանջով ստորագրահավաք են սկսել

Զոհվածների և անհետ կորածների ծնողները 44-օրյա պատերազմի զեկույցին ծանոթանալու պահանջով ստորագրահավաք են սկսել

2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներն ստորագրահավաք են սկսել, որով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից պահանջելու են թույլ տալ իրենց ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին, Armenia Today-ին հայտնել է զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Նա տեղեկացրել է, որ ստորագրահավաքը նախաձեռնել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ «Լույսի ճրագ» ՀԿ ղեկավար Արսեն Ղուկասյանը։ Ստորագրահավաքն իրականացնում են Ազգային ժողովի շենքի մոտ։

«Պետք է հանրությանն ամեն ինչ հայտնի լինի, թե ի՞նչ պատճառներով 5000 զոհ տվեցինք։ Ես պետք է իմանամ, թե ինչո՞ւ են 18 տարեկան՝ 2 ամսվա զինծառայող տղայիս տարել առաջնագիծ՝ կռվելու 7 երկրի դեմ։ Պետք է պատասխան տան»,- ասել է Մարգարյանը։

Ավելի ուշ Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ծնողներն այսօր գնացել են խորհրդարան և ստորագրահավաք են իրականացնում։ Նա նշել է, որ դիմումը բաց է միանալու նաև խնդրով մտահոգ բոլոր քաղաքացիների համար, ովքեր կարող են ստորագրել։

Նա հայտնել է, որ ԱԺ-ի մոտ ստորագրահավաքն իրականացվելու է 2 օր, որից հետո կամփոփեն արդյունքներն ու կուղարկեն ԱԺ նախագահին։

2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները տարասեռ են և բազմաշերտ: Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025-ի սեպտեմբերին, թեև հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023-ին։

Հոկտեմբերի 1-ին Սիմոնյանը հատարարել էր, որ ժամկետները խախտելու հիմնավորմամբ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան։ Հոկտեմբերի 6-ին խորհրդարանից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։

Աննա Բադալյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+