Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում փրկարարները հայտնաբերել են երիտասարդ տղայի մարմինը՝ կախված վիճակում, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ, հուլիսի 26-ին, ժամը՝ 16:30-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել , որ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերի չի պատասխանում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, կայքի տեղեկություններով՝ մահացածը 32-ամյա Դավիթ Ա.-ն է։


























