Լիսաբոնի «Գլորիա» ֆունիկուլյորը (լեռնագնաց երկաթուղի, թեքավագոն — AT), որը հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր է, դուրս է եկել գծերից, հայտնում է CNN Portugal-ը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ առնվազն 15 մարդ մահացել է, 18-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ վիրավորներից երեքը հոսպիտալացվել են ծանր վիճակում։
Պորտուգալական SIC Noticias հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:05-ին։
Ականատեսները հրատարակությանը պատմել են, որ ֆունիկուլյորը կորցրել է կառավարումը և «հսկայական ուժով» բախվել շենքին։
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում վթարից հետո։ Ֆունիկուլյորի երկու վագոններից մեկը մնացել է գծերի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






