Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Արզական գյուղում բռնկված հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արզական գյուղին հարակից սարում խոտածածկույթի հրդեհի մասին ահազանգը Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է օգոստոսի 31-ին՝ ժամը 10:44-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական հումանիտար արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






