Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաների բախման հետևանքով կա 6 վիրավոր, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վթարի մասին տեղեկությունը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է օգոստոսի 3-ին՝ ժամը 18:59-ին սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ 6 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






