ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն Արագած լեռան օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռան վրա մնացած երկու լեհ լեռնագնացներին և ուղեկցել դեպի շտապօգնության ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելի վաղ նույն աղբյուրից տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 8-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:
Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվել են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:
Հիշեցնենք 2019-ի սեպտեմբերին Արագած լեռը բարձրանալիս ՝ 33-ամյա Լեհաստանի քաղաքացին մահացավ արջի հարձակման հետևանքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






