Բալի կղզու մոտ՝ ծովի հատակին, հայտնաբերել են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի կորած KRI Nanggala 402 սուզանավի բեկորները, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականներին:
«Անձնակազմի բոլոր 53 անդամները մահացած են»,- մեջբերում են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Յուդո Մարգոնոյի և զինված ուժերի հրամանատար Հադի Չախյանտոյի խոսքերը:
KRI Nanggala 402 դիզելային սուզանավը դադարել է կապ հաստատել ապրիլի 21-ին Բալիի մոտ զորավարժությունների ժամանակ: Daily Star թերթին Չախյանտոն պատմել է, որ սուզանավի հետ կապը կորել է սուզվելու թույլտվություն ստանալուց հետո:
Նախօրեին KRI Nanggala 402-ը պաշտոնապես ճանաչվել է խորտակված: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ցավակցություն է հայտնել անձնակազմի անդամների ընտանիքներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






