Կոլումբիայի Կորինտո մունիցիպալիտետի քաղաքապետարանի մոտ ականապատ մեքենա է պայթել։ Պայթյունից տուժել է առնվազն 17 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին, գրում է El Tiempo-ն։
Պայթուցիկով մեքենան կայանած է եղել քաղաքապետարանի շենքի և ոստիկանական տեղամասի միջև։
Պարբերականի տեղեկություններով ՝ վիրավորների մեծ մասը քաղաքապետարանի աշխատակիցներ են ։
Իշխանությունները հետաքննություն են սկսել։
En redes sociales los habitantes de Corinto en Cauca, han reportado una fuerte explosión frente a la Alcaldia. Al parecer activaron una moto cargada con explosivos. pic.twitter.com/nGnErK5fW8
— Justicia EL TIEMPO (@JusticiaET) March 26, 2021
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






