Այսօր` ժամը 19:14-ին, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
Ավելի ուշ Հայաստանում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 8 կմ դեպի հարավ՝ տեղական ժամանակով ժամը 22.07-ին։ Այստեղ էլ գրանցվել է 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






