Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։46-ի, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Խ․, ծնված՝ 1987 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մ գլորվել դեպի ձորը։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևորներ Գալուստ Հ․-ն (ծնված՝ 1991 թ․), Նարեկ Խ․-ն (ծնված՝ 1987 թ․) և Գագիկ Հ․-ն (ծնված՝ 1964 թ․) տեղի ուժերով տեղափոխել են Քաջարանի ԲԿ։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






