Հուլիսի 28-ին՝ ժամը 08։55-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 20 հա խոտածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 12 հրշեջ-փրկարարներ՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանի գլխավորությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






