Արարատի մարզի Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը հայտնել է, որ 5000 քմ տարածքում շինարարական աղբ է այրվում։ Հրդեհի մասին ահազանգը ստացվել էր օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին։
Դեպքի վայր էին մեկնել չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են օգոստոսի 3-ին՝ ժամը 06։26-ին։ Տուժածների մասին չի հաղորդվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






