Հունիս 21-ին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել, հայտնել է Shamshyan.com-ը։
Լրատվաիջոցի հաղորդմամբ՝ դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ-ն ստացել է ժամը 17։15-ի սահմաններում։ Տեղում պարզվել է, որ նշված գետում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Աշոտ Ա.-ն իր 2 ընկերների հետ լողալիս է եղել։ Ընկերները կարողացել են դուրս գալ, իսկ նա, ըստ նրանց հայտնածի, ջրահեղձ է եղել։
Ջրասուզակը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ջրահեղձ տղայի մարմինը։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են մահացածի և նրա հետ գետում լողացող ընկերների ամբողջական տվյալները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






