Անհայտ զինված անձինք կրակ են բացել Չիկագոյի հարավային կողմում՝ վիրավորելով 13 մարդու, հայտնում է NBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Փրինսթոն Պարկ թաղամասում։ Տուժածների տարիքը տատանվում է 17-47-ի միջակայքում։
Նրանցից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց, մեկ տղամարդ հրաժարվել է հոսպիտալացումից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ 26-ամյա կինը գտնվում է ծանր վիճակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






