Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:15

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով կա 4 զոհ և վիրավոր․ ԶԼՄ

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով կա 4 զոհ և վիրավոր․ ԶԼՄ

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 4 զոհ և վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ հունիսի 7-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Jeep Compass մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել անտառում՝ ծառերի մեջ։

Նշվում է, որ 4 անձ տեղում մահացել է, 1 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորը Սյունիքի մարզի բնակիչներ են, բոլորը՝ ազգականներ, իսկ վթարի վայրը պարեկները հայտնաբերել են դրոնի միջոցով։

Կայքը հավելել է, որ մեքենան վարել է Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Հարություն Հարությունյանը։ Վթարի հետևանքով Հարությունյանը, Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Ազնիվ Գևորգյանը, 14-ամյա Հայկ Հարությունյանը, 19-ամյա Տիգրան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ 17-ամյա Էմիլիա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենայի մեջ էին Կապանի փոխհամայնքապետ Մարատ Հարությունյանի տղան, եղբայրը և եղբոր ընտանիքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+