ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հարցը տարածաշրջանային և երկկողմ մակարդակներում, հայտնել է Պապոյանը։
Թբիլիսիում գտնվող Պապոյանը գործընկերոջ հետ քննարկել է նաև երկու երկրի տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցեր։
Հունիսին ՀՀ ՊԵԿ-ը հայտնել էր Վրաստանի սահմանին մնացած հայկական բեռների հետ կապված իրավիճակի կարգավորման մասին։ Հունիսի 25-ին Պապոյանը հայտնել էր, որ կոնյակ և ծիրան տեղափոխող հայկական բեռնատարներն անցել են Վրաստանի անցակետերով և շարժվել դեպի Ռուսաստան։





































