«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր հանդիսացող «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու նիստին բացարկ հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանին։ ՀԾԿՀ-ն, սակայն, մերժեց բացարկի միջնորդությունը։
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչները միջնորդությունը ներկայացրին, երբ նույն նիստում պարզեցին, որ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու նախագիծը հեղինակել է Աղինյանի հորեղբոր թոռը՝ Անուշիկ Աղինյանը, որը հանձնաժողովի իրավաբանական և դատական սպասարկման բաժնի պետն է։
«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշեց, որ Սերգեյ Աղինյանն այս հարցի քննարկմանը կարող է կաշկանդվածություն ունենալ։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հունիսին եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։
Նոյեմբերի 13-ին ՀԾԿՀ-ն սկսել էր քննարկել ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նախագիծը, ինչը ընկերության վերահսկողական կոմիտեն ավելի վաղ սեփականության իրավունքի դեմ բացահայտ ոտնձգություն էր անվանել։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան




































