Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հրապարակված լուսանկարներում երևում են կոտրված պատուհաններ, վնասված ջահ և հատակին թափված ապակիների բեկորներ։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։



























